Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Երեւան
Ֆիրդուսի փողոցի առեւտրականները կտեղափոխվեն այլ շուկաներ
05.06 16:42
Երեւան: Մեդիամաքս: Ֆիրդուսի փողոցի առեւտրականները կտեղափոխվեն Երեւանում գործող այլ շուկաներ՝ կապված տվյալ տարածքում նախատեսվող շինարարական աշխատանքների մեկնարկի հետ:

«Ներդրողի կողմից տվյալ տարածքում արդեն իսկ մեկնարկում են շինարարական  աշխատանքները, եւ պետք է քայլեր ձեռնարկենք, որ տարածքում առեւտրային գործունեություն իրականացնող մեր համաքաղաքացիներին տեղափոխենք համապատասխան այլ վայրեր, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը: Արդեն այսօրվանից բանակցեք գործող շուկաների սեփականատերերի հետ, որպեսզի Ֆիրդուսի շուկայի առեւտրականներին պատշաճ պայմաններ առաջարկվեն»,- ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետը կոչ է արել այս հարցում լինել հետեւողական, «քանի որ որոշ մարդիկ ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե տվյալ առեւտրականներին փոխարենը չեն առաջարկվում գործունեությունը շարունակելու պայմաններ»:

«Բանակցությունների շրջանակում գործող շուկաների սեփականատերերի հետ նաեւ պայմանավորվածություն ձեռք բերեք, որ որոշակի ժամանակահատվածում տրամադրված տարածքների դիմաց տվյալ առեւտրականներից գումար չգանձեն», - ասել է Տարոն Մարգարյանը՝ հանձնարարելով խնդիրն ամբողջությամբ կարգավորել մեկշաբաթյա ժամկետում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017