Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Երեւան
Հանրապետության հրապարակում երթեւեկության կարգը կփոխվի
05.06 18:18
Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 11-ից Հանրապետության հրապարակում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ փոփոխությունները նպատակ ունեն լուծել հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում տրանսպորտային միջոցների հապաղումների եւ կուտակումների խնդիրը:

«Համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն կունենան հրապարակի շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին»,- ասված է հաղորդագրությունում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017