Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Երեւան
Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականները արտոնություններ կստանան
13.06 16:58
Երեւան: Մեդիամաքս: Երեւանում գործող տոնավաճառների սեփականատերերի հետ բանակցություններ են տարվում՝ սկզբնական շրջանում Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին որոշակի արտոնություններ տրամադրելու հետ կապված:

Այս մասին այսօր զեկուցվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին աշխատանքային խորհրդակցության ընթացքում:

Անցած շաբաթ հանդիպումներ են կայացել ինչպես տոնավաճառի կազմակերպիչների, այնպես էլ տարածքի առեւտրականների հետ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել բոլոր կողմերի մասնակցությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը եւ կքննարկի կողմերի ներկայացրած առաջարկություններն ու դիտարկումները:

«Որոշ մարդկանց կողմից Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին այլ տոնավաճառներ տեղափոխելու գործընթացը փորձ է արվում ներկայացնել որպես մարդկանց օրվա հացից զրկել, մինչդեռ մեր նպատակը բնավ այդ մարդկանց նեղացնելը չէ: Ավելին, մենք փորձում ենք անել առավելագույնը, որ հնարավորին աջակցենք Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին՝ հաշվի առնելով, որ այդ տարածքում առաջիկայում սկսվելու են կառուցապատման աշխատանքները, եւ մեր այս համաքաղաքացիների խնդրի կարգավորումը դարձել է առաջնահերթություն: Ընդ որում, թե՛ տոնավաճառի կազմակերպիչները եւ թե՛ առեւտրականները դեռ մեկ տարի առաջ են տեղեկացվել, որ տարածքը վաղ թե ուշ պետք է ազատվի: Ամեն դեպքում, արեք հնարավորը, որ առավելագույնս հաշվի առնվեն տարածքում առեւտուր իրականացնող մեր համաքաղաքացիների առաջարկները եւ ապահովվի խնդրի կարգավորումը»,- ասել է Տարոն Մարգարյանը:


<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017