Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Երեւան
Վարչապետը ծանոթացել է «Էրեբունի» արգելոցի արդիականացման ծրագրին
17.06 17:33
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ծանոթացել է վերջինիս արդիականացման ծրագրին:

«Նախատեսվում է ստեղծել մի միջավայր, որը կունենա մատուցման նորարարական մոտեցումներ։ Որոշ հատվածներում, որտեղ ավարտվել են պեղումները, շինությունները լրացվելու, վերականգնվելու են որոշակի ճարտարապետական լուծումներով», - հաղորդել են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետին ներկայացվել են նաեւ մայրաքաղաքի Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի, ինչպես նաեւ Կարմիր Բլուր հնավայրի վերականգնման եւ զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրային առաջարկները:

Կարեն Կարապետյանն այսօր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է նաեւ «Դալմա Մոլ» համալիրի հարեւանությամբ գտնվող տարածք, որտեղ նախատեսվում է իրականացնել «Հայկական Գյուղ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:

Ազգագրական թաղամասի նախագծային փաստաթղթերի մշակման աշխատանքները սկսված են: Կառուցապատման ներդրումային ֆոնդը գտնվում է  ձեւավորման փուլում:

Վարչապետը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում ներկայացնել ծրագրի վերջնական տարբերակը՝ այն ներդրողների հետ քննարկելու նպատակով:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017