Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Երեւան
Հոկտեմբերի 15-ին Երեւանի որոշ փողոցներ փակ կլինեն
11.10 15:15
Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 15-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից մինչեւ 13:30-ը, մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը՝ պայմանավորված «Կոկա-Կոլա Երեւան» կիսամարաթոնի անցկացմամբ:

Կիսամարաթոնը կազմակերպել են Երեւանի քաղաքապետարանը եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը:

Քաղաքապետարանը հրապարակել է փակ փողոցների ցանկը.

- Ժամը 07:00-ից Վ. Սարգսյան փողոցի` Ստ. Շահումյանի անվ. հրապարակից Հանրապետության հրապարակն ընկած հատվածը:

- Ժամը 08:00-ից՝ Հրազդանի կիրճի` Ուրուգվայի հրապարակից մինչեւ Դավթաշենի կամուրջն ընկած հատվածը:

- Ժամը 08:30-ից Ստ. Շահումյանի անվ. Հրապարակը, Վազգեն Սարգսյան փողոցը, Հանրապետության հրապարակը,  Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան փողոցները, Հրազդանի կիրճը, Աթենքի թողոցը, Հաղթանակի կամուրջը, Մ. Մաշտոցի պողոտայի` Հաղթանակի կամրջից Գր. Լուսավորչի փողոցն ընկած հատվածը, Գր. Լուսավորչի, Բեյրութի, Աբովյան փողոցի՝ Պուշկինի փողոցի եւ Հանրապետության հրապարակն ընկած հատվածը, Պուշկինի, Նալբանդյան  փողոցները եւ Սախարովի հրապարակը: 

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017