Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Երեւան
Երեւանում կիրականացվի «Խելացի քաղաք» ծրագիրը
23.10 17:12
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետարանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն այսօր կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կաջակցեն «Երեւան` խելացի քաղաք» ռազմավարական ծրագրի իրագործմանը:

Երեւանի քաղաքապետարանը կկազմակերպի կարճաժամկետ եւ երկարաժամկետ միջոցառումներ, որոնք կնպաստեն քաղաքային տնտեսության կառավարման բոլոր բնագավառներում առկա խնդիրների եւ առօրյա կենսագործունեության ապահովման նորարարական լուծումների մշակմանը։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը սոցիալական ներդրումների իր ծրագրով կաջակցի նախագծով նախատեսված համատեղ ծրագրերի իրականացմանը, որոնք նորարարական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքների ստեղծմամբ կնպաստեն Երեւանի հետագա զարգացմանը։

«Ժամանակակից քաղաքն անհնար է պատկերացնել առանց արդի տեխնոլոգիական լուծումների վրա հիմնված ենթակառուցվածքի: Դժվար է գերագնահատել տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների դերը քաղաքային տնտեսության զարգացման գործում: Այդ տեխնոլոգիաները պետք է ծառայեն քաղաքի բնակիչներին՝ ապահովելով առավել հարմարավետ պայմաններ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը, իր հերթին, պատրաստակամություն է հայտնել մասնակցել ծրագրի մշակման եւ իրականացման աշխատանքներին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018