Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Երեւան
Երեւանը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը կմեկնարկի 2018թ. գարնանը
04.12 15:46
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի արեւմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթում հաղթել է իտալական «Տիրենա Սքավի» ընկերությանը:

Կառավարությունում նշել են, որ ընկերությունը ներկայացրել է $32 943 648 գնային առաջարկ:

«Երեւանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան կազմակերպված մրցույթին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում հայտ էր ներկայացրել 5 կազմակերպություն:

Պայմանագիրը նախատեսվում է կնքել 2017թ. դեկտեմբերին, աշխատանքները սկսել 2018թ. գարնանը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները:

Աշխատանքների կատարման ժամկետը սահմանված է 24 ամիս:

Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ, միջին լայնությունը՝ 24 մ:

Կառուցապատման արդյունքում Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածն ունենալու է առնվազն 4 երթեւեկելի գոտի, 3 ուղեանցեր, 3 թունելային անցումներ, LED տիպի լուսավորություն, միջազգային չափանիշներին համապատասխան արգելապատնեշներ ու գծանշումներ:

Ճանապարհի տակ չեն տեղակայվելու որեւէ տիպի ենթակառուցվածքներ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018