Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Տարածաշրջան
Ադրբեջանը բողոքում է ռուսական զենքը Հայաստանին վաճառելու դեմ
24.02 17:37
Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ ռուսաստանյան $200 մլն վարկի շրջանակում Հայաստանին զենք վաճառելու հետ կապված:

Ինչպես նշված է նոտայում, «Ադրբեջանը բազմիցս անհերքելի փաստեր է հաղորդել միջազգային հանրությանը, որոնց համաձայն` Հայաստանի ձեռք բերած զենքն ու զինամթերքը տեղակայվում է ադրբեջանական գրավյալ տարածքներում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում», հայտնում է Trend-ը:

«Առանց արտահանող երկրի համաձայնության` այդ զինամթերքը գրավյալ տարածքներում տեղակայելով` Հայաստանը կոպտորեն խախտում է իր ստանձնած միջազգային-իրավական պարտավորությունները, ինչպես նաեւ սպառազինության վերահսկման ռեժիմն ու թափանցիկությունը: Այդպիսով Հայաստանն ամրապնդում է իր ռազմական ներկայությունն ադրբեջանական գրավյալ տարածքներում», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը:

Նրա խոսքով՝ «Ադրբեջանը պահանջում է արտահանող երկրից` Ռուսաստանից, ստանալ երաշխիքներ, որ վաճառված սպառազինությունն ու ռազմական տեխնիկան Հայաստանի կողմից չի կիրառվելու ադրբեջանական գրավյալ տարածքներում, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով»:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017