Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Տարածաշրջան
Վրաստանի համար ԵՄ վիզային ռեժիմը կչեղարկվի հոկտեմբերին
15.07 10:29
Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի ու ԵՄ-ի միջեւ արտոնագրային ռեժիմի ազատականացումը տեղի կունենա հոկտեմբերի սկզբին:

Ինչպես հայտնում է «Կոմերսանտ» թերթը, այդ մասին ասել է Եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը՝ Բաթումիում ելույթ ունենալով «Վրաստանի եվրոպական ուղին» համաժողովում:

Նա խոստացել է անել «ամեն ինչ», որպեսզի այդ նպատակը իրականացվի ժամկետից շուտ: «Նման պատրաստակամությունը հաստատել է Եվրախորհրդարանի պատգամավորների մեծամասնությունը»,- նշել է Յոհանես Հանը:

Նրա խոսքով՝ ԵՄ-ի ղեկավար կառույցներում «առկա է կոնսենսուս, եւ Վրաստանի կողմից ազատականացման հետ կապված բոլոր հանձնառությունների կատարման մասով կա համընդհանուր համաձայնություն»:

«Այժմ արդեն Եվրոպան պետք է կատարի իր հանձնառությունները»,- ասել է հանձնակատարը:

Վրաստանի հետ արտոնագրային ռեժիմի չեղարկման ուշացումը Յոհանես Հանը բացատրել է նրանով, որ «մշակվում էր անհրաժեշտության դեպքում ազատականացված ռեժիմի դադարեցման մեխանիզմը»:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017