Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Տարածաշրջան
Մանրամասներ՝ գազատարում ծրագրված ահաբեկչության մասին
22.08 12:43

Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան եկող գազատարի վրա ծրագրված ահաբեկչական գործողության գործով ձերբակալվածներից մեկը հաճախ այցելում էր Ուկրաինա:

Ինչպես Թբիլիսից հաղորդում է Մեդիամաքսի սեփական թղթակիցը, այդ մասին այսօր հայտնել է Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ):

ՊԱԾ-ի ներկայացուցիչն ասել է, որ «առայժմ պարզ չէ, թե արդյոք հանցավոր խումբը ղեկավարվել է այդ երկրից (Ուկրաինայից)»:

Բացի հինգ անձանցից, որոնք ձերբակալվել են ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով, ձերբակալվել են եւս երկուսը՝ պատրաստվող ահաբեկչության մասին տեղյակ լինելու եւ չհայտնելու համար: Նրանցից մեկը Վրաստանի ոստիկանության ծառայող է: 

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017