Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Տարածաշրջան
Կարո Փայլյանը դատապարտում է իր կուսակիցների ձերբակալությունը
04.11 16:01
Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը խստորեն դատապարտել է իր կուսակցության համանախագահների ու մյուս անդամների ձերբակալությունը։

Այս մասին Մեդիամաքսին հայտնել է պատգամավորի օգնական Սայաթ Բազարյանը:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ձերբակալվել են «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» 11 պատգամավորներ, այդ թվում՝ կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը եւ Ֆիգեն Յուքսեքդաղը:

«Այս պահին Կարո Փայլանը Ստամբուլում է: Ժողովների մեջ է: Կուսակցության անդամները մշակում են իրենց հետագա քայլերը»,- ասել է պատգամավորի օգնականը՝ հավելելով, որ հնարավոր է՝ կուսակցությունն առաջիկայում հանդես գա հայտարարությամբ:

Նրա խոսքով՝ Կարո Փայլանը «իր կուսակիցների ձերբալակության գործերում ներառված չէ, սակայն մշատապես հանդես է եկել մարդու իրավուքնների խախտումների դեմ»:

Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ քրդամետ պատգամավորների ձերբակալելու հրահանգ է եղել, քանի որ վերջիններս չեն ներկայացել դատարան ցուցմունք տալու համար։ Նրանք հիմնականում մեղադրվում են ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու մեջ:

Այս տարվա մայիսին Թուրքիայի խորհրդարանը վավերացրել էր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը:

Քրդամետ պատագամավորների ձերբալակություններից հետո Թուրքիայի հարավ-արեւելքում՝ Դիարբեքիրում, պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանով, ըստ վերջին պաշտոնական տվյալների, զոհվել է 8 եւ վիրավորվել ավելի քան 100 մարդ։ 

Դիարբեքիրի նահանգապետարանը պայթյունի իրականացման պատասխանատու է հայտարարել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017