Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Տարածաշրջան
Մոսկվան հաստատել է, որ С-400 կմատակարարի Թուրքիային
12.09 12:15
Երեւան: Մեդիամաքս: Ռազմատեխնիկական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիային С-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման պայմանագիրը «ստորագրվել է եւ պատրաստվում է ի կատար ածվել»:

«С-400-ը բարդագույն համակարգերից մեկն է, որը բաղկացած է մի շարք տեխնիկական միջոցներից, ուստի այստեղ կան շատ նրբություններ: Կարող եմ երաշխավորել, որ այդ պայմանագրի հետ կապված բոլոր որոշումները խստորեն համապատասխանում են մեր ռազմավարական շահերին: Այս առումով մեզ լիովին հասկանալի է որոշ արեւմտյան երկրների արձագանքը, որոնք փորձում են ճնշում գործադրել Թուրքիայի վրա»,- ասել է Վլադիմիր Կոժինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

Նա նաեւ նշել է, որ С-400 համակարգեր ձեռք բերելու համար հերթ են կանգնել Հարավ-Արեւելյան Ասիայի, Մերձավոր Արեւելքի երկրները եւ «ՀԱՊԿ-ի որոշ անդամ-պետություններ»:

«Դիմումները շատ են, մի շարք երկրներ առարկայական հետաքրքրություն են ցուցաբերում այդ համակարգի նկատմամբ: Բայց պետք է հասկանալ, որ այն շատ թանկարժեք տեխնիկա է, եւ ոչ բոլորն են կարող իրենց թույլ տալ գնել այն», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017