Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵՄ երկրների հատուկ բանագնացներին
31.05 15:25
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ փոխգործակցության, Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակում իրականացվող համագործակցության, նոյեմբերին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։

Կարեւորվել է մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի շուրջ որոշման ընդունումը:

ԱԳՆ-ում նշել են, որ ԵՄ երկրների հատուկ բանագնացները բարձր են գնահատել Հայաստանի կառուցողական եւ ակտիվ ներգրավվածությունը Արեւելյան գործընկերության շրջանակում տեղի ունեցող գործընթացներում։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017