Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Հայ-ֆրանսիական կապերին նոր դինամիկա է պետք, ասել է դեսպանը
01.06 12:50
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր ասել է, որ անհրաժեշտ է նոր դինամիկա հաղորդել հայ-ֆրանսիական հարաբերություններին։

«Ֆրանսիան եւ Հայաստանը միշտ աչքի ենք ընկել բարիդրացիական լավ հարաբերություններով։ Համագործակցության 25 տարիների ընթացում ունեցել ենք շատ ձեռքբերումներ, սակայն կան մի շարք հիմնական բացթողումներ, որոնց վրա այսօր պետք է ուշադրություն դարձնել»,- ասել է դեսպանը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանում ֆրանսերեն լեզվի իմացության մակարդակը, քանի որ վերջին շրջանում այն սկսել է ցածր արդյունքներ գրանցել։

Հաջորդ կետը, որ առանձնացրել է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացումն է։

«Առեւտրատնտեսական ոլորտի մեր համագործակցությունը բավական թույլ է»,- ասել է դեսպանը։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017