Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Հայաստանն ու Իտալիան «կկառուցեն ապագան անցյալի վրա»
07.06 16:23
Երեւան: Մեդիամաքս: Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն այսօր ասել է, որ Հայաստանի հետ հազարամյակների բարեկամությունն ամուր հիմք է տարբեր ոլորտներում համագործակցությունն առավել խորացնելու եւ ամրապնդելու համար:

«Ես համոզված եմ, որ անցյալը ապագան կառուցելու լավագույն հիմքն է, եւ այս բանաձեւը դրված է մեր հարաբերությունների հիմքում»,- ասել է Անջելինո Ալֆանոն Հռոմում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը:

Նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է ձեւավորել ակտիվ քաղաքական երկխոսություն:

Անդրադառնալով գործարար կապերի ընդլայնմանը՝ կողմերը կարեւորել են 200-ից ավելի գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումի անցկացումը Հռոմում։

Նախարարներն ընդգծել են նաեւ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իտալական զորախմբի կազմում հայ խաղաղապահների մասնակցության կարեւորությունը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017