Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
ԱՄՆ-ն Թուրքիայում ժողովրդավարության քայքայման վտանգ է տեսնում
08.06 09:10
Երեւան: Մեդիամաքս: Միացյալ Նահանգները «խորապես մտահոգված է» Amnesty International Turkey կազմակերպության նախագահ Թաներ Քիլիչի ձերբակալության փաստի առթիվ:

Այդ մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նաուէրտը:

«Մենք խորապես մտահոգված ենք Amnesty International Turkey կազմակերպության նախագահ Թաներ Քիլիչի ձերբակալության փաստի առթիվ, որը դարձավ հերթականը Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների, գիտնականների եւ ակտիվիստների ձերբակալությունների շարքում:

Այս ձերբակալությունները, որոնց հիմքում հաճախ քիչ ապացույցներ կան, վտանգավոր միտում են: Ինչպես մենք բազմիցս հայտնել ենք Թուրքիայի կառավարությանը, ազատ խոսքի եւ այլ ազատությունների ճնշումը քայքայում է ժողովրդավարական հասարակության հիմքերը», - ասված է հայտարարության մեջ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017