Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
ՆԱՏՕ-ն կողջունի Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագիրը
12.06 17:08
Երեւան: Մեդիամաքս: Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն այսօր Երեւանում ասել է, որ Հայաստանը եղել եւ մնում է դաշինքի «վստահելի գործընկերը»:

«Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն գերազանց գործնական համագործակցություն, որը մեծ հրապարակայնության կարիք չունի։ Մի շարք ոլորտներում հաջողություններ ենք գրանցել եւ կշարունակենք հաստատուն համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով», - ասել է Ջեյմս Ապատուրայն՝ այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիս ընթացքում:

Նա ասել է, որ առաջիկայում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում «շեշտակի զարգացումներ» չի կանխատեսում։

Ջեյմս Ապատուրայը նշել է, որ ՆԱՏՕ-ն շարունակում է իր աջակցությունը Հայաստանի Զինված ուժերում գենդեռային հավասարության հաստատմանը, պաշտպանական կրթության բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։

Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի վարած հավասարակշռված արտաքին  քաղաքականությունը, եւ Հայաստանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը եւ Եվրասիական միությանը չի դիտարկում իբրեւ խոչընդոտ:

Պատասխանելով լրագրողների հարցերին, Ջեյմս Ապատուրայն ասել է, որ ՆԱՏՕ անդամները կողջունեն Եվրամիության հետ Հայաստանի նոր շրջանակային համաձայնագրի կնքումը, քանի որ այն հնարավորություն կտա Երեւանին զարգացնել իր կապերը Արեւմուտքի հետ:

Ջեյմս Ապատուրայը նշել է, որ ՆԱՏՕ-ն երախտապարտ է Հայաստանին՝  Աֆղանստանի եւ Կոսովոյի խաղաղապահ գործողություններին շարունակական մասնակցության համար: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջիկայում Բրյուսելում կմասնակցի Աֆղանստանի գործողությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017