Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Սարգսյանն ու Միկսերը քննարկել են ՀՀ-ԵՄ կապերի զարգացումը
13.06 17:55
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերին:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստակամ է ավելի ակտիվացնել եւ խորացնել քաղաքական երկխոսությունը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով:

Կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին ու զարգացման հեռանկարին:

Սվեն Միկսերը հույս է հայտնել, որ ԵՄ-ում Էստոնիայի առաջիկա նախագահության շրջանակում կստորագրվի ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Էստոնացի նախարարն ընդգծել է, որ իր երկիրն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ուղղված Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017