Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Հայաստանն ու Ճապոնիան մի շարք ոլորտներում կխորացնեն կապերը
14.06 15:00
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության նախագահ Շինիչի Կիտաոկային:

ՀՀ նախագահը նշել է, որ վերջին տարիներին երկկողմ կապերն արձանագրել են դրական դինամիկա, որին նպաստել են 2010թ. Տոկիոյում ՀՀ դեսպանության եւ 2015թ. Երեւանում Ճապոնիայի դեսպանության բացումը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պետական ծրագրերի միջոցով ՀՀ տնտեսության կայուն զարգացմանը ցուցաբերվող աջակցության համար եւ բարձր գնահատել վարկային, դրամաշնորհային, տեխնիկական աջակցության ու այլ ծրագրերի միջոցով Հայաստանի զարգացման գործում Ճապոնիայի ունեցած ներդրումը:

Կողմերը գոհունակությամբ են խոսել մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տարերային աղետների կանխարգելման, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության զարգացման մասին եւ պատրաստակամություն հայտնել ընդլայնելու առկա փոխգործակցությունը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017