Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Սարգսյանն ու Ռահմոնը կլրացնեն երկկողմ կապերի օրակարգը
14.06 17:14
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Սերժ Սարգսյան համոզմամբ՝ նման այցելությունները լավ հնարավորություն են ամփոփելու այն ուղին, որ երկու երկրներն անցել են 25 տարիների ընթացքում եւ մյուս կողմից՝ մտքեր փոխանակելու երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարի, տարածաշրջանային եւ միջազգային արդի խնդիրների շուրջ:

ՀՀ նախագահն ընդգծել է, որ այսօր ստորագրվելիք փաստաթղթերը կլրացնեն երկկողմ կապերի օրակարգը, քանի որ համագործակցության ներկայիս մակարդակը չի համապատասխանում երկու ժողովուրդների բարեկամության եւ միջպետական հարաբերությունների մակարդակին:

Տաջիկստանի նախագահը փոխգործակցության հեռանկարային ուղղությունների շարքում նշել է առեւտրի, գյուղատնտեսական ապրանքների արտադրության եւ վերամշակման, սննդարդյունաբերության, թեթեւ արդյունաբերության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, գիտության եւ կրթության, առողջապահության ոլորտները: Էմոմալի Ռահմոնն ընդգծել է, որ հենց այդ նպատակով իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են գործարար շրջանակների ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են երեւանյան գործարար համաժողովին:

Տաջիկստանի նախագահի խոսքով՝ գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում Հայաստանը մեծ հաջողություններ ունի, եւ Տաջիկստանում կցանկանան նույնպիսի հմտություններ ձեռք բերել՝ հաշվի առնելով ոլորտի արդի տեխնոլոգիաները եւ նորարարությունները:


<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017