Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Նալբանդյանը Լյուքսեմբուրգում կհանդիպի ԵՄ գործընկերներին
19.06 09:09
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Լյուքսեմբուրգում կմասնակցի Եվրոպական միության եւ Արեւելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

Մեդիամաքսը նշում է, որ ս.թ. մայիսի 31-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Լատվիայի, Նիդերլանդների, Լիտվայի, Էստոնիայի և Շվեդիայի՝ Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ:

Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ԵՄ Արեւելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովի ընթացքում: Այդ մասին մայիսի 23-ին Բրյուսելում նշել էին Էդվարդ Նալբանդյանը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 17-րդ նիստի շրջանակում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017