Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
ՀՀ նախագահը խոսել է ֆաշիզմի դեմ պայքարի կարեւորության մասին
11.10 16:47
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր համոզվածություն է հայտնել, որ Մեծ Հաղթանակի առաջիկա հոբելյանը եւս մեկ առիթ է՝ հարգելու ֆաշիզմի դեմ պայքարում զոհվածների հիշատակը:

Այս մասին նախագահն ասել է Սոչիում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«Հայաստանում չկա որեւէ ընտանիք, որի կողքով անցած լինի այդ ողբերգությունը. առաջնագիծ զորակոչված յուրաքանչյուր երկրորդ հայը հետ չի վերադարձել: Սա նաեւ լավ առիթ է ֆաշիզմի գաղափարախոսության վերակենդանացման փորձերի, աշխարհում քսենոֆոբիայի եւ ռասիզմի տարածման դեմ համագործակցաբար հանդես գալու համար:

Հայաստանը բազմիցս ընդգծել է միջազգային հանրության ջանքերի համախմբման անհրաժեշտությունը այնպիսի դրսեւորումների դեմ պայքարում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունը, ծայրահեղականությունը եւ կազմակերպված հանցավորությունը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով ԱՊՀ շրջանակում կազմակերպվող միջոցառումներին՝ նախագահը նշել է, որ հաջորդ տարի նախատեսվում է հայկական Գորիս քաղաքը հայտարարել Համագործակցության մշակութային մայրաքաղաք:

«Հրավիրում ենք ԱՊՀ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու այն միջոցառումներին, որոնք այդ տարվա ընթացքում կանցկացվեն Հայաստանի Սյունիքի մարզի այդ հրաշալի անկյունում»,- նշել է Սերժ Սարգսյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017