Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Թիլերսոնը «խորապես մտահոգված է» Անկարայի գործողություններով
12.10 09:20
Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Անկարայում ԱՄՆ դեսպանատանը Թուրքիայի քաղաքացիների եւ ամերիկացիների ձերբակալմամբ եւ պահանջել է թուրքական կողմից տրամադրել նրանց մեղավորության ապացույցները:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների զրույցի արդյունքներով Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել:

«Պետքարտուղար Թիլերսոնը Թուրքիայի արտաքին գործերի նախարարին իր խոր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելության թուրք աշխատակիցների եւ ԱՄՆ մի շարք քաղաքացիների ձերբակալմամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ Թիլերսոնը «ընդգծել է թափանցիկության կարեւորությունը Թուրքիայի կառավարության կողմից առաջադրված մեղադրանքների հարցում եւ կոչ է արել իշխանություններին տրամադրել ապացույցներ»:


<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017