Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
ՀՀ-ն աղետների դեմ պայքարում «մարդակենտրոն մոտեցում է որդեգրել»
17.07 17:57
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ ՀՀ կառավարությունն Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարությամբ ուրվագծել է աղետների ռիսկայնության նվազման եւ դիմակայելու կարողության ամրապնդման հիմնական հրամայականները:

Այս մասին նախարարը նշել է ՄԱԿ-ում՝ աղետների ռիսկերի նվազեցման նվիրված քննարկմանը:

Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ 2017թ. ապրիլին Հայաստանի կառավարությունը հաստատել է համապատասխան փաստաթուղթը, որում ամրագրված հիմնարար սկզբունքներից մեկը «մարդակենտրոն մոտեցումն է»։

«Այն միտված է ավելացնելու համայնքների դերը աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործողություններում»,- նշել է նախարարը։

«Մեր տարածաշրջանն ունի ե՛ւ բնական աղետների ողբերգական փորձ, ե՛ւ դրանց հետեւանքները հաղթահարելու ուղղությամբ գլոբալ եւ տարածաշրջանային համագործակցության օրինակներ: Մեր երկիրը 30 տարի առաջ ենթարկվեց ավերիչ երկրաշարժի: Ելնելով տարածաշրջանային փորձից՝ գիտենք, որ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված քայլերը կարող են, նաեւ պետք է հանդիսանան վստահության ամրապնդման գործիք՝ ժողովուրդների եւ հասարակությունների միջեւ պատշաճ համագործակցությանը նպաստելու համար»,- հավելել է Զոհրաբ Մնացականյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018