Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
ԵԽ. Բաքվում խոշտանգումներն ու անպատժելիությունը «համակարգային են»
18.07 13:13
Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնախումբն Ադրբեջան կատարած վեց այցերի (2004, 2012, 2013, 2015, 2016, 2017) վերաբերյալ այսօր զեկույց է հրապարակել՝ Ադրբեջանի կառավարության պատասխանների հետ համատեղ։

Այդպիսով հանձնախմբի բոլոր զեկույցները, որոնք ամփոփում են Ադրբեջան կատարած այցերը, այսօր հրապարակվել են։

Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին Հանձնախմբի ընդհանուր պատկերացումն այնպիսին է, որ ոստիկանների, այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների եւ բանակի կողմից խոշտանգումները եւ այլ տեսակի ֆիզիկական բռնությունները, ինչպես նաեւ ամբողջ իրավապահ համակարգում առկա կոռուպցիան եւ անպատժելիությունը շարունակում են մնալ «համակարգային, լայն տարածված եւ էնդեմիկ»։

Հանձնաժողովը ողջունել է Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ հրապարակել բոլոր զեկույցները, ինչը կարող է ազդակ հանդիսանալ նոր հանձնառության՝ ձեւավորելու թափանցիկ մթնոլորտ հանձնաժողովի կողմից բարձրացված շատ կարեւոր խնդիրների լուծման համար։

«Ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունները վճռորոշ քայլեր ձեռնարկեն երկրից խոշտանգումը դուրս մղելու համար եւ իրագործեն հանձնաժողովի առջեւ ստանձնած պարտավորությունները։ Հանձնաժողովը որպես առաջին քայլ, ինչպես նախկինում արդեն մի քանի անգամ նշել է, ցանկանում է տեսնել ամենաբարձր մակարդակով իշխանությունների կողմից հրապարակային, ուժեղ եւ պարզ հայտարարություն, որով նրանք կարտահայտեն «զրո հանդուրժողականություն» խոշտանգումների եւ Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ այլ ֆիզիկական բռնությունների հանդեպ»,- ասել է հանձնաժողովի նախագահ Միկոլա Գնատովսկին։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018