Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Արտաքին քաղաքականություն
Զոհրաբ Մնացականյանը խոսել է «հավակնոտ բարեփոխումների» մասին
19.07 11:25
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է, որ Հայաստանում Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ազգայնացման գործընթացն ուղեկցվում է Հայաստանի նոր կառավարության ձեռնարկած հավակնոտ բարեփոխումների ծրագրով։

Այս մասին նախարարը նշել է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի հովանու ներքո գումարված կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումի շրջանակում:

[[linked-news29472]]
Նախարարն ընդգծել է Հայաստանի կառավարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջեւ ձեւավորված գործընկերային սերտ կապերն ու համագործակցությունը, որոնք, մասնավորապես, ուղղված են նորարական նախաձեռնությունների խրախուսմանը:

ՄԱԿ-ի 2030 օրակարգի արդյունավետ իրականացման առումով Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային եւ ենթատարածաշրջանային համագործակցության կարեւորությունը՝ նշելով, որ այն կարող է ոչ միայն հիմք ծառայել հարեւան երկրների միջեւ փոխշահավետ կապերի ամրապնդման համար, այլ հանդես գալ որպես վստահության ձեւավորման կարեւոր միջոց:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018