Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը հայտարարում է ընդունելություն
10.05 13:45
Երեւան: Մեդիամաքս: 2017 թվականից Դիլիջան տեղափոխվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն՝ ավանգ դպրոցի 10, 11 եւ 12-րդ դասարանների համար։

Կրթությունն իրականացվում է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ «Արարատյան բակալավրիատ» հայալեզու եւ միջազգայնորեն ճանաչված կրթական ծրագրով։ 

Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ՝ ուսումնառության եւ ժամանցի համար։

Մասնավորապես՝ սաները տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։

Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, կառուցված են լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի եւ մեծ թենիսի խաղահրապարակներ։

Մատուցվելու է որակյալ սնունդ՝ բարձրակարգ ճաշարանում։

Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի եւ հագուստի ծախսերը։ 

Կրթական պրոցեսը տեւելու է երկուշաբթիից-ուրբաթ։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն, կամ մնալ վարժարանում։

Վարժարան ընդունվել ցանկացող պատանիները մայիսի 10-ից հունիսի 10-ը պետք է ներկայացնեն դիմում։ Այն կարելի է ներկայացնել նաեւ առցանց՝ ներբեռնելով դիմումի օրինակը, լրացնելով այն եւ ուղարկելով pn.monte@mil.am  էլեկտրոնային հասցեին։

(ՆԵՐԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԸ)


Քննություններ հանձնելուց առաջ թեկնածուներն անցնում են բժշկական հետազոտություն, որն ԱՆՎՃԱՐ Է։ Բժշկական հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին:

Ընդունելության քննությունները հանձնում են մրցութային կարգով, հետեւյալ առարկաներից.

•    Ֆիզիկական պատրաստություն
•    Հայոց լեզու
•    Մաթեմատիկա

Քննությունների ավարտին հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է նաեւ հարցազրույց։

Քննությունների հանձնման հետ կապված հավելյալ տեղեկություններ (անհրաժեշտ փաստաթղեր, տեղ, ժամ) հայտնում է հանձնաժողովը։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017