Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
ՃՈ-ն իրավախախտումների մասին կծանուցի նաեւ SMS-ով
17.05 13:05
Երեւան: Մեդիամաքս: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ մայիսի 24-ից գործարկվելու է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով ստանալու համակարգը:

Հաղորդագրություններ ստանալու համար անձը պետք է նշված համակարգում գրանցի այն բջջային հեռախոսահամարը, որին հետագայում ցանկանում է ստանալ այդ ծանուցումները:

Հեռախոսահամարը համակարգում գրանցելու համար անհրաժեշտ է տվյալ հեռախոսահամարից տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի սերիա-
համարը եւ հաշվառման համարանիշը (օրինակ՝ LZ999999,12YY345 կամ LZ999999, 345YY12) պարունակող բովանդակությամբ SMS հաղորդագրություն ուղարկել 1041 կարճ հեռախոսահամարին:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ են եւ հաշվառման վկայագրի սերիա-համար եւ հաշվառման համարանիշ տվյալների զույգն իրականում առկա է ՃՈ էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա պատասխան SMS հաղորդագրություն այն մասին, որ նշված տրանսպորտային միջոցով կատարված իրավախախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ ծանուցումները կուղարկվեն կարճ (SMS) հաղորդագրության միջոցով:

Անձը հնարավորություն ունի հետագայում փոխելու արդեն իսկ գրանցած հեռախոսահամարը՝ տվյալների նույն զույգը (հաշվառման վկայագրի սերիա-համար եւ հաշվառման համարանիշ) նոր հեռախոսահամարից ուղարկելով 1041 կարճ հեռախոսահամարին:

Եթե ուղարկված տվյալները ճիշտ չեն եւ հաշվառման վկայագրի սերիա-համար եւ հաշվառման համարանիշ տվյալների զույգն առկա չէ ՃՈ էլեկտրոնային ռեգիստրում, ապա անձը կստանա համապատասխան բովանդակությամբ պատասխան SMS հաղորդագրություն:

Հեռախոսահամարը համակարգում գրանցելու 1 կարճ (SMS) հաղորդագրության արժեքը 50 դրամ է (ներառյալ ԱԱՀ):

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017