Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
Վարչապետն ԱԻՆ-ից «կոշտ կանոնակարգում» է ակնկալում
17.05 16:43
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ «արտակարգ իրավիճակների նախարարությունը կայացած նախարարություն է, որից ակնկալվում է ժամանակակից եւ խելացի կառավարում»:

ԱԻՆ կատարած այցի ընթացքում վարչապետը հեռանկարային է համարել նախարար Դավիթ Տոնոյանի կողմից վերջերս կառավարություն ներկայացրած հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրումը:

«Մենք այդ ուղղությամբ համարձակ պետք է գնանք, որովհետեւ համեմատական վիճակագրությամբ հրթիռային հակակարկտային համակարգի եւ այսօրվա գործող համակարգի միջեւ սար ու ձորի տարբերություն է: Անկախ նրանից, թե դա ինչ ֆինանսական կարողություններ է պահանջում՝ այն մուլտիպլիկատիվ էֆեկտը, որ մենք գյուղատնտեսության մեջ կարող ենք ստանալ, անհամեմատելի է: Այդ առումով պիլոտային  ծրագիրն անելու ենք եւ դրանից հետո համապատասխան գումարներ՝ 10-12 մլն դոլար էր նախնական ներկայացված, միանշանակ հատկացնելու ենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կառավարությանը ղեկավարը կոչ է արել բացառել առանց ԱԻՆ-ի հետ համաձայնության հակակարկտային կայանների տեղադրումը:

«Մենք ունենք հակակարկտային համակարգ, որի էֆեկտը կրիտիկական դեպքերում, ձեր գնահատմամբ, 10 տոկոս է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք միջոցներ ծախսում: Մենք ակնկալում ենք ձեզնից շատ կոշտ կանոնակարգում»,- ասել է վարչապետը: 

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017