Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
Քննարկվել են հայ-հնդկական պաշտպանական կապերը
20.05 14:57
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ պաշտպանական ոլորտում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով մայիսի 16-ից 20-ը աշխատանքային այցով Հնդկաստանում էր ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը։

Այցի ընթացքում ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում, այցելել է զորամասեր եւ ռազմարդյունաբերական ձեռնարկություններ։

Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, խաղաղապահության, լեռնային պատրաստության, տարբեր զորավարժությունների եւ վարժանքների, ինչպես նաեւ ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցությունը զարգացնելու մասին:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017