Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
Ռուսաստանյան զենքն ու զինամթերքը ներկրվում է առանց ուշացումների
23.05 14:02
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանն այսօր ասել է, որ Ռուսաստանից զենքի եւ զինամթերքի մատակարարման ժամկետները պահպանվում են:

Այսօր հանդիպելով լրագրողների հետ, Լեւոն Այվազյանն ասել է, որ զինատեսակների ներկրումն իրականացվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագրի ժամանակացույցի համաձայն:

«Ժամկետներ չեն խախտվել։ Շատ բան արդեն ներկրվել է, եւ ըստ նպատակահարմարության վաղ թե ուշ ողջ ցանկը կներկայացվի»,- ասել է նա։

ՊՆ ներկայացուցիչը խոսել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին՝ ասելով, որ այն քաղաքական առումով շատ կարեւոր էր։ Լեւոն Այվազյանը կարծիք է հայտնել, որ «նման հայտարարություններ դեռ շատ կլինեն»։

Պաշտպանական քաղաքականության վարչության պետը նշել է, որ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո հայ-ադրբեջանական պետական սահմանին եւ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում զգալի աշխատանքներ են կատարվել։

«Տեսադիտարկման սարքերի տեղադրումը հնարավորություն է տվել արդյունավետ եւ օպերատիվ հսկել շփման գծի ողջ երկայնքը, ինչը բարձրացնում է հակառակորդի շարժի վերահսկողության հնարավորությունը»,- ասել է Լեւոն Այվազյանը։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017