Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
Հայ-էստոնական պաշտպանական կապերն ակտիվանում են
31.05 14:56
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այսօր ընդունել է Էստոնիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հանես Հանսոյին եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնին:

ՊՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-էստոնական համագործակցության ակտիվացմանը, պաշտպանական բարեփոխումների ընթացքին, Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, միջազգային խաղաղապահ առաքելություններին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Անդրադառնալով առաջիկայում ստորագրվելիք ԵՄ-Հայաստան նոր շրջանակային համաձայնագրին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ Եվրոպական Միությունը շարունակում է մնալ Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը, եւ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնված է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017