Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
ՀՀ մարզիկ-զինծառայողները միջազգային առաջնության են մասնակցում
12.06 16:17
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողներ Ֆինլանդիայի Համինա քաղաքում մասնակցում են հունիսի 11-16-ն անցկացվող Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնությանը:

ՊՆ-ում նշել են, որ հայ զինծառայողներն ընդգրկված են միջազգային առաջնության երկու մարզաձեւերում՝ միջին տարածության մրցավազքին (7-8 կմ) եւ փոխանցումավազքին:

Ֆինլանդիա մեկնած մարզիկ-զինծառայողները 2017թ. Համաբանակային 16-րդ սպարտակիադայի հաղթողներն են: 

Ռազմական կողմնորոշման միջազգային 50-րդ առաջնության կազմակերպիչը Ռազմական սպորտի միջազգային խորհուրդն է (CISM): Հայաստանը մարզական այս կառույցին անդամակցում է 1994-ից:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017