Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
«Պատիվ ունեմ» ծրագրի դիմումների վերջնաժամկետը հունիսի 15-ն է
13.06 09:14
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունը «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում քաղաքացիական բուհերում ուսումնառության 1-ին կուրսն ավարտող եւ պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչի ենթակա ֆիզիկապես առողջ անձանց առաջարկում է տարկետման իրավունքի տրմամբ շարունակել ուսումնառությունը երկրորդից չորրորդ կուրսերում, որի ընթացքում ուսանողի ուսման վարձը կվճարվի պետության կողմից:

Ծրագրում ընդգրկված անձիք պարտավորվում են.

- ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչեւ 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին;

- ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է. ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:

Բուհում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ինչպես նաեւ ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ բուհն ավարտելուց հետո) անձիք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից եւ փոխհատուցելով մինչ այդ ուսանողի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 15-ը, որից հետո կկազմակերպվի թեկնածուների բուժզննման գործընթացը:

Բուժզննման արդյունքում պիտանի ճանաչված թեկնածուների համար կանցկացվի թեստավորում մաթեմատիկա եւ ֆիզիկա առարկաներից, որի արդյունքում լավագույնները կընդգրկվեն ծրագրում: Ծրագրում ընդգրկվելու համար դիմումն անհրաժեշտ է ներկայացնել բուհերի ռեկտորատներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 294584 հեռախոսահամարով:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017