Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
Ռուսական $100 մլն նոր վարկը կուղղվի սպառազինության ձեռքբերմանը
12.10 15:11
Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի $100 մլն-ի պետական վարկ՝ ժամանակակից սպառազինության եւ տեխնիկայի ձեռքբերման ֆինանսավորման համար:

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել համապատասխան համաձայնագրի նախագծին։ 

Հայկական կողմը վարկի փաստացի օգտագործված գումարը պետք է մարի 15 տարվա ընթացքում՝ տարեկան 3% տոկոսադրույքով: Ընդ որում, Հայաստանի կողմից նախատեսվում է համաֆինանսավորում համաձայնագրի շրջանակում կնքվող պայմանագրերի արժեքի 10%-ի չափով՝ ավանսային վճարումների տեսքով:

Վարկը պետք է օգտագործվի 2018-2022 թթ.:

Այս պահին գործում է 2016թ․ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված վարկային համաձայնագիրը, որով Հայաստանին տրամադրվում է $200 մլն՝ սպառազինություն եւ ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017