Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
Ստորագրվել է հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության ծրագիրը
14.03 09:28
Երեւան: Մեդիամաքս: Լոնդոնում ստորագրվել է հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության 2018 թվականի ծրագիրը, որը ներառում է 20-ից ավել միջոցառումներ Հայաստանի եւ Միացյալ Թագավորության ուսումնական կենտրոններում:

Մարտի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնում մասնակցել է հայ-բրիտանական ռազմաքաղաքական եւ երկկողմ համագործակցության հերթական խորհրդակցություններին:

Այս ձեւաչափով հանդիպումները անցկացվում են ամենամյա հաջորդականությամբ Երեւանում եւ Լոնդոնում։

Հանդիպումների ընթացքում ամփոփվել են 2017 թվականի երկկողմ պաշտպանական համագործակցության արդյունքները, պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք նոր ուղղություններով համագործացության ծրագրեր իրականացնելու վերաբերյալ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018