Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Բանակ եւ Ոստիկանություն
Ոստիկանություն. Կարող է ընդունվել հավաքի դադարեցման որոշում
16.04 11:06
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած գործողությունները «կաթվածահար են անում Երեւանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք փողոցների երթեւեկությունը եւ սահմանափակում հարյուրավոր քաղաքացիների ազատ տեղաշարժելու սահմանադրական իրավունքը»:

«ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ նման գործողությունները կարող են ծնել հանցագործություններ՝ ուղղված քաղաքացիների կյանքի, առողջության եւ գույքի դեմ:

ՀՀ ոստիկանությունը եւս մեկ անգամ պարզաբանում է, որ խաղաղ, սակայն հասարակական կարգի խմբային խախտումներով ուղեկցվող հավաքի իրավունքը բացարձակ չէ եւ կարող է ենթարկվել սահմանափակումների՝ իրավիճակից բխող համաչափ ոստիկանական գործողություններով, ընդհուպ մինչեւ հավաքի դադարեցման որոշման ընդունում»,- ասված է հաղորդագրությունում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2018