Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
Ձեւակերպվում են կրթության ոլորտի կոռուպցիոն ռիսկերը
20.04 09:13
Երեւան: Մեդիամաքս: Կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի միասնական մեխանիզմների մշակման նպատակով ձեւավորված աշխատանքային խումբն արդեն երեք նիստ է գումարել:

Ս.թ. մարտին հայտնի էր դարձել, որ կրթության եւ գիտության նախարարությունը եւ մի շարք հասարակական կազմակերպություններ աշխատանքային խումբ են ստեղծել

«Կայացել է աշխատանքային խմբի երեք նիստ, որոնք անցել են կառուցողական մթնոլորտում։ Քննարկումների արդյունքում խումբն ամբողջացրել է մեկ կոռուպցիոն ռիսկ՝ իր խնդիրների թվարկմամբ»,- Մեդիամաքսին տեղեկացրել են նախարարությունում։ 

Այստեղ նշել են, որ համատեղ աշխատանքի արդյունքում փուլ առ փուլ ձեւակերպվելու են կոռուպցիոն ռիսկերն ու դրանց լուծմանն ուղղված գործողությունները, որոնք կամփոփվեն մեկ փաստաթղթում։

«Կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանն ուղղված գործողությունները պահանջում են համապարփակ՝ իրավական, ֆինանսական, կառավարման եւ այլ մեխանիզմների կարգավորում, որոնց անդրադարձ կարվի միասնական փաստաթղթի մշակումից հետո»,- տեղեկացրել են նախարարությունում։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017