Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
«Այբ»-ում անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը
25.04 17:16
Երեւան: Մեդիամաքս: «Այբ» դպրոցում ապրիլի 22-ին կայացել է Պատանի քիմիկոսների համահայկական յոթերորդ մրցաշարը, որին մասնակցել է կիսաեզրափակիչ փուլ անցած 11 թիմ Աբովյան, Հրազդան, Գյումրի, Վանաձոր, Երեւան եւ Արցախի Մարտունի քաղաքներից։

Ինչպես հայտնել են «Այբ»-ում, մրցաշարում առաջին տեղը զբաղեցրել է Երեւանի «Օգանեսոն» թիմը (ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց):

Երկրորդ տեղում ՊՔՀՄ 2016-ի հաղթող Վանաձորի «Էվրիկա» թիմն (ՀՀ ԿԳՆ Վանաձորի մաթեմատիկայի եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց) է, երրորդում՝ Գյումրու «Ֆոտոնը» («Ֆոտոն» վարժարան), չորրորդում՝ Երեւանի «Սիրիուսը» (Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոց)։

«Այս տարվա մրցաշարն առանձնացավ աշակերտների գիտելիքների բարձր մակարդակով, առաջադրված խնդիրների լուծման ամբողջականությամբ եւ թե՛ ժյուրիի, թե՛ մրցակիցների հարցերին սպառիչ եւ համոզիչ պատասխանելու կարողությունների ցուցադրումով»,- ասել է մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանը:

Բոլոր 11 թիմերը ստացել են մասնակցության հավաստագրեր եւ մրցանակներ, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը՝ նաեւ դիպլոմներ ու նվերներ:

Երեխաներին խրախուսելու համար ժյուրին պատվոգրեր է շնորհել նաեւ «լավագույն զեկուցող», «լավագույն ընդդիմախոս», «լավագույն գրախոս» եւ յուրաքանչյուր թիմի «լավագույն մասնակից» ու «լավագույն ավագ» անվանակարգերում։

Հայաստանում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի կազմակերպիչը «Այբ» կրթական հիմնադրամն է: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017