Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
«Թումո»-ն ու քաղաքապետարանը կրթական նոր ծրագիր են նախաձեռնել
28.04 18:09
Երեւան: Մեդիամաքս: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր:

Հուշագրով նախատեսվում է շուրջ $5 մլն արժողությամբ ներդրումային ծրագրի շրջանակում հիմնել ժամանակակից եւ ստեղծագործ կրթական նոր միջավայր:

Մասնավորապես, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կնախաձեռնի Կրթական նոր ծրագիրը, որի նպատակն է ոչ թվային, անալոգային ուղղությունների զարգացումը, այդ թվում՝ արհեստագործական, լուսանկարչական, նորաձեւության, նաեւ հայկական խոհարարական արվեստի ուղղություններով:

Ծրագրին կկարողանան մասնակցել 18-28 տարեկան երիտասարդներ՝ ինչպես անվճար, այնպես էլ մատչելի անդամավճարով:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017