Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
Լեզվի տեսչության ճակատագիրը անհանգստացնում է մտավորականներին
11.05 14:58
Երեւան: Մեդիամաքս: Մտավորականներն անհանգստացած են ՀՀ ԿԳՆ աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը լուծարելու մասին կառավարության որոշման նախագծով:

ԵՊՀ լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը այսօր հորդորել է «հոնքն ուղղելու փոխարեն աչքը չհանել»:

Լեզվաբանը վստահ է, որ անհրաժեշտ է փոխել տեսչության գործելաոճը, կանոնադրությունը, ղեկավարին, այլ ոչ թե լուծարել կառույցը:

«Անկեղծ լինենք, Լեզվի պետական տեսչությունը բնավ չի փայլում աշխատանքային սխրանքներով, դարձել է ինչ-որ կասկածելի մարմին: Ես կարծում եմ, որ խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որի մեջ նշված է, որ Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Իսկ ովքե՞ր պետք է բացահայտեն մեր լեզվի դեմ կատարվող ոտնձգությունները: Իհարկե, տեսչության ներկայացուցիչները: Սա զարհուրելի ծրագիր է, որովհետեւ վերացնելով ազգային ինքնագիտակցության հիմնական գործիքը, որը լեզուն է, ստանալու ենք ապազգային մի զանգված, որը հեշտությամբ կլքի իր հայրենիքը  կամ կդառնա գաղութի կողմնակից», - ասել է Նարինե Դիլբարյանը:
[[gallery1]]
«Գրական թերթի» գլխավոր խմբագիր, գրող Կարինե Խոդիկյանը Լեզվի պետական տեսչության լուծարման ծրագիրը համեմատում է ծառերը ոչնչացնելու քաղաքականության հետ. սկզբում հսկայական ծառերի արմատներն արհեստական ճանապարհով չորացնում են, հետո ասում՝ չորացել է, պիտանի չէ, ու կտրում են:

«Մեր նորանկախ պետության սկզբնական շրջանում տեսչությունը բավական գործուն մարմին էր,  ուներ լիազորություններ: 1998թ. կարգավիճակը իջեցվեց եւ դրվեց ծիծաղելի մի համակարգ: Գործարարն իր խանութի ճակատին մեկ միլիոն դրամ արժողությամբ անգլիատառ ցուցանակ է դնում, իսկ տեսչությունը նրան տուգանում է 20 հազար դրամով: Պետության կողմից տեսչությանը պարտադրված խաղը հատուկ մտածված քաղաքականություն էր: Շատերն ասում են՝ լեզվի տեսչությունը գործունակ չէ, ոչինչ չի կարող անել, բայց եկեք հասկանանք՝ ինչ գործառույթներ է թողնված տեսչությանը: Փակելու փոխարեն պետք է լիազորություններ տան, որ իմ սեփական երկրում խանութի վրա անգլիատառ մեկ մետրանոց տառերի տակ փոքր, հազիվ նկատելի հայերեն տառեր չլինեն: Թող մտքներով չանցնի, որ այս մի բանը կարող են մարսել: Երկրի անվտանգության, պաշտպանության միջոցներից մեկը լեզուն է», – ասել է Կարինե Խոդիկյանը:
[[gallery2]]
Բանախոսներն անդրադարձել են նաեւ 20 դպրոց օպտիմալացնելու ծրագրին: Ոլորտի պատասխանատուները խնդիր են դրել առաջիկայում բացառել 300-ից պակաս աշակերտ ունեցող քաղաքային դպրոցների առկայությունը: Ապագայում նախատեսվում է աշակերտների թիվը սահմանել 450:

Նարինե Դիլբարյանը նշել է, որ թեեւ գյուղական շատ դպրոցներ ֆինանսապես իրենց չեն արդարացնում, որովհետեւ դասարաններում մինչեւ երեք աշակերտ է սովորում, բայց պետություն կառուցելիս պետք չէ առաջնորդվել ֆինանսական նպատակահարմարությամբ կամ տնտեսական հաշվարկներով:

«Կրթություն, մշակույթի բնագավառում օպտիմալացումը փակուղի է: Եթե փակվեն դպրոցները, կարող եմ երաշխավորել, որ շատ արագ այդ գյուղերն էլ կփակվեն, որովհետեւ ոչ ոք չի ուզենա տասնյակ կիլոմետրեր կտրել ու երեխային տանել դպրոց: Գյուղերից կգնան մարզկենտրոն, մարզկենտրոնից՝ Երեւան: Վերջում մենք կունենանք Երեւան՝ որպես Հայաստանի Հանրապետություն», - շեշտել է նա:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017