Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
ՀՀ քաղաքացիները կկարողանան Վրաստանի բուհերում անվճար սովորել
17.05 16:23
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությունների միջեւ այսօր հուշագիր է ստորագրվել, համաձայն որի՝ Հայաստանի քաղաքացիները կազատվեն Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 լարին (մոտ $950):

Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի կողմից։

Հուշագրով հայկական կողմը, իր հերթին, պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել ՀՀ պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1 000 000 դրամը (մոտ $2100):

Երկու երկրների ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն եւ ռուսերեն), հակառակ դեպքում` նրանք պետք է հանձնեն որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից:

Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017