Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
Փորձագետները դպրոցների օպտիմալացման հարցում ռիսկեր են նկատում
30.05 13:57
Երեւան: Մեդիամաքս: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այսօր ասել է, որ դպրոցների օպտիմալացման կամ բեռնաթափման տրամաբանական տարբերակ կարող է լինել գործընթացն առաջին դասարանից սկսելը եւ գերծանրաբեռնված դպրոցները թերծանրաբեռնվածի հաշվին թեթեւացնելը:

Փորձագետի խոսքով՝ ներկայում Հայաստանում կա եռահերթ տարբերակով գործող երկու, եւ երկհերթ տարբերակով՝ ութսուն դպրոց:

«Վերոնշյալ տարբերակի դեպքում, սակայն, լրացուցիչ հարցեր են առաջանալու, օրինակ՝ ովքե՞ր են լինելու այն 100 աշակերտները, որոնք ընդունվելու են այդ դպրոց, ի՞նչ սկզբունքով է կատարվելու նրանց ընտրությունը եւ այլն: Գործընթացը պարունակում է նաեւ կոռուպցիոն ռիսկ»,- ասել է Սերոբ Խաչատրյանը:

Փորձագետն օպտիմալացմանը կողմնակից է այն դեպքում, երբ դրա արդյունքում խնայված միջոցներն ուղղվեն գյուղական համայնքների դպրոցների զարգացմանն ու պայմանների՝ քաղաքայինի հետ համահավասարեցման նպատակին:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության փոխտնօրեն Դավիթ Ամիրյանն էլ նշել է, որ կրթական համակարգում փոփոխություն կատարելը երկարաժամկետ ծրագիր է, որին պետք է համակողմանի մոտենալ:

«Չի կարելի կրթության ոլորտին մոտենալ որպես բիզնես նախագիծ: Ո՞րն է լինելու օպտիմալացման օգուտը՝ շենքե՞ր, որոնք պետք է հանենք աճուրդի: Կարծում եմ՝ ելման կետը պետք է լինի սոցիալական արդարության լուծման հարցը, ժամանակակից եւ որակյալ կրթությունը բոլորին, այդ թվումˋ հեռավոր բնակավայրերի դպրոցականներին հասցնելու խնդիրը»,- ասել է Դավիթ Ամիրյանը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017