Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
«Արարատյան բակալավրիատը» նաեւ սոցիալական խնդիր է լուծելու
30.05 16:22
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ «Արարատյան բակալավրիատ» ծրագրի գործադրմամբ «կարեւոր քայլ է կատարվում դպրոցական կրթության հաստատված եւ բարձր միջազգային չափանիշներ ներդնելու ուղղությամբ»:

Այս մասին նախագահն ասել է Կրթության գերազանցության ազգային ծրագրին նվիրված միջոցառմանը, որով ազդարարվել է «Արարատյան բակալավրիատ» ծրագրով դպրոցների ցանցի ստեղծման մեկնարկը, եւ ներկայացվել են այդ ծրագրին միացող առաջին դպրոցները:

«Տարիներ շարունակ մենք խոսել ենք այն մասին, որ Հայաստանի ապագայի համար ամենակարեւորը կարող են լինել լավագույն կրթությունը, գիտելիքահենք տնտեսությունը եւ բարձր տեխնոլոգիաները: Ես կարծում եմ, որ այս առումով մենք վաղուց ձեւավորել ենք համաձայնություն, հասարակական կարծիք, եւ այդ նպատակների շուրջ այլեւս մեր հասարակության մեջ տարաձայնություններ չկան:

Այսօր Արարատյան բակալավրիատի միջոցով մենք տալիս ենք պատասխանն այն հարցի, թե ինչպես է անհրաժեշտ իրականացնել այս վեհ եւ լավ նպատակը: Սա կրթության գերազանցության ազգային ծրագիր է, ուստի այն հետեւողականորեն մենք ներդնելու ենք մեր հանրապետությունով մեկ»,- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ Արարատյան բակալավրիատի միջոցով պետք է լուծել նաեւ կարեւոր սոցիալական խնդիր: Նա հիշեցրել է, որ վերջին տարիներին կրթության ոլորտում ձեռնարկատիրական լուրջ գործունեություն է ծավալվում, եւ արդեն իսկ ձեւավորվել են մարքեթինգային ու գովազդային ակտիվ քաղաքականություն վարող դպրոցներ:

«Անվճար պետական դպրոց՝ բնավ չի նշանակում վատ դպրոց, իսկ վճարովի դպրոց՝ միանշանակ, չի նշանակում, որ այդ դպրոցում տալիս են անհրաժեշտ գիտելիքներ: Չափանիշներ պետք է լինեն այս ամբողջ համակարգը գնահատելու համար: Մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք, որպեսզի կարողանանք օժանդակել այն ճիգերին, որ տեղի ունեն մեր մարզերում եւ, հատկապես, դպրոցներում, որովհետեւ գաղտնիք չէ, որ մեր մարզային դպրոցներն ունեն նյութատեխնիկական բազայի ավելի լուրջ խնդիր, քան Երեւանի դպրոցները»,- հավելել է նախագահը:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ պետք է կարողանալ ստեղծել այնպիսի կրթական համակարգ, որը պահանջված կլինին նաեւ նրանց համար, ովքեր ապրում են Հայաստանից դուրս:

«Արարատյան բակալավրիատ»-ի շուրջ Մեդիամաքսի զրույցը «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի հետ կարող եք կարդալ այստեղ:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017