Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
Հայտնի են «Այբ»-ի կազմակերպած երեք մրցույթների հաղթողները
02.06 16:24
Երեւան: Մեդիամաքս: Այս տարի առաջին անգամ «Այբ» կրթական հիմնադրամը կանցկացնի միանգամից երեք դպրոցական մրցույթի՝ «Մեղու. հայերենը բոլորի համար», «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» եւ «Կենգուրու. մաթեմատիկան բոլորի համար» մրցույթների մրցանակաբաշխությունը։

«Այբ»-ում նշել են, որ մրցանակաբաշխությունների արարողությունները կկայանան հունիսի 5-ից 13-ը Հայաստանի եւ Արցախի 32 քաղաքներում։

«Կենգուրու 2017» մրցույթում հաղթող է ճանաչվել 5 աշակերտ` Գեւորգյան Գագիկ (Ն. Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոց, 4-րդ դաս.), Մելիքյան Էրիկ (Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց, 7-րդ դաս.), Մկրտումյան Նարեկ (ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, 11-րդ դաս.), Հարությունյան Հայկ (ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, 12-րդ դաս.) եւ Մկրտչյան Միքայել (ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, 12-րդ դաս.)։

«Մեղու 2016» մրցույթում հաղթող է ճանաչվել 5 աշակերտ` Եգորյան Ծովակ (Երեւանի թիվ 197 հիմնական դպրոց, 4-րդ դաս.), Նազարյան Գայանե (Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց, 4-րդ դաս.), Բոյախչյան Կարինե (Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց, 4-րդ դաս.), Հակոբյան Էմմա (Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց, 4-րդ դաս.) եւ Թիրաբյան Արայիկ (Իջեւանի Ս. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, 4-րդ դաս.):

«Ռուսական արջուկ 2016» մրցույթին մասնակցել է Հայաստանի 300 եւ Ստեփանակերտի 13 դպրոցի 8183 աշակերտ։ Մրցույթում հաղթող չի գրանցվել։
ՀՀ եւ Արցախի շուրջ 3500 աշակերտ այս տարի կարժանանա մրցանակների՝ 1773-ը՝ «Կենգուրու 2017» մրցույթում, 1309-ը՝ «Մեղու 2016»-ում եւ 396-ը՝ «Ռուսական արջուկ 2016»-ում։

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017