Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
Բուհերի ընդունելության կարգում փոփոխություններ կկատարվեն
06.06 14:13
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում միասնական քննությունների եւ բուհերի ընդունելության ընթացակարգերում:

«Նախատեսվում է առաջին հայտի գերակայության սկզբունքը պահել՝ ովքեր առաջին հայտով դիմել են ու դրական միավոր են ստացել՝ անպայման կընդունվեն առաջնահերթ, իսկ դրանից հետո միայն թափուր տեղերի առկայության դեպքում ընդունվեն մնացած դիմորդներ: Իսկ ընդհանրապես շտեմարանային համակարգն արդյունավետ է եւ սովորելու ձգտում ունեցող աշակերտը կարող է լավ աշխատելու դեպքում ապահովել իր քննության արդյունքը»,- նշել է Լեւոն Մկրտչյանը՝ մասնակցելով «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին:

Նախարարի խոսքով՝ հաջորդ կարեւոր փոփոխությունով նախատեսվում է տարվա մեջ երկու անգամ ընդունելության քննություն կազմակերպել՝ համակարգի բեռնաթափման, ինչպես նաեւ դիմորդների հնարավորությունների ընդլայնման նպատակով:

«Յուրաքանչյուր երեխա հնարավորություն կունենա երկու անգամ փորձել: Մենք պետք է աստիճանաբար հասկանանք, որ այս համակարգը ոչ թե սխալը բռնելու վրա է,  այլ երեխայի գիտելիքը ստուգելու համար է: Եթե դիմորդն առաջին անգամ այնքան էլ լավ արդյունք չի ապահովել, նա կարող է մեկ անգամ էլ փորձել: Այս նորամուծությունը կապված է էլեկտրոնային համակարգի հնարավորությունների հետ եւ այդ ուղղությամբ փորձելու ենք աշխատել»,- նկատել է նախարարը:

Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ այս պահին Հայաստանում նման համակարգով է ընդունելություն անցկացնում Ամերիկյան համալսարանը, ինչը, նրա խոսքով, անհավասար պայմաններ է ստեղծում մյուս համալսարանների համար:

Նախարարը հավելել է, որ նորամուծությունները ենթադրում են նաեւ քննական արդյունքների հավաստագրում՝ ցանկացած երեխա կարող է մասնակցել ցանկացած քննության, ստանալ սերտիֆիկատ, այնուհետ հայտի գերակայության սկզբունքով դիմել նախընտրելի բուհը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017