Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
«Դպրոցների խոշորացումն էապես չի կրճատի ուսուցիչների թիվը»
06.06 16:45
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ դպրոցների ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը չի հանգեցնի ուսուցիչների թվաքանակի մեծ կրճատումների։

«Պետք է մտածենք՝ ինչպես անել, որ կրթության որակը բարձրանա, քանի որ Երեւանում ունենք անգամ երեք հերթով աշխատող դպրոցներ: Իսկ դպրոցը պետք է ակտիվ աշխատի մինչեւ ժամը 3-4-ը: Եթե մենք դպրոցների ծանրաբեռնվածության հավասարաչափ բաշխումը ճիշտ կազմակերպենք, չեմ կարծում, թե ուսուցիչների թվաքանակի շատ մեծ կրճատումներ ունենանք»,- ասել է Լեւոն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում:

Նախարարը նշել է, որ այս փուլում առաջնահերթությունը տրվում է քաղաքային դպրոցների հիմնախնդրին, քանի որ Երեւանում, օրինակ, դպրոցների շուրջ 30%-ը թերբեռնված է, 30%-ը՝ գերբեռնված:

Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ ավագ դպրոցների պարագայում արդյունավետ ծանրաբեռնվածություն է դիտվում մինչեւ 150 աշակերտի նվազագույն սահմանաչափը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017