Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Կրթություն
Սիրիահայ երեխաները պետք է իրենց օտար չզգան, ասել է ԿԳ նախարարը
14.06 15:16
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին ներառական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար:

Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ ներառականության դռները պետք է ավելի լայն բացել, քան հատուկ կրթությունն է:

«Օրինակ, սիրիահայ երեխաների համար դժվար է ներառվել Հայաստանի դպրոցներում, քանի որ առկա են ուսումնական ծրագրերի, լեզվական եւ մտածողության տարբերություններ: Կարեւոր է, որ վերջիններս իրենց օտար չզգան: Ազգային փոքրամասնությունների ինտեգրումը եւս շատ կարեւոր է»,- ասել է Լեւոն Մկրտչյանը: 

Այս տեսանկյունից նախարարը կարեւորել է սերտ համագործակցությունը ՀՀ սոցիալական հարցերի եւ ապահովության ու առողջապահության նախարարությունների հետ:

Հանդիպմանը ներկայացվել է նաեւ ԱՄՆ/ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Measure Evaluation ծրագիրը, որը պետք է իրականացվի Հայաստանում: Ծրագրի համաձայն՝ կձեւավորվի թիմ, որը 2 տարիների ընթացքում կգնահատի երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ ծրագրերը:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017