Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
«Միր»-ի ազգային մասնաճյուղը կվերազինվի
19.06 15:33
Երեւան: Մեդիամաքս: Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղ:

Մասնաճյուղի վերազինման նպատակով կառավարությունը նախօրեին հատկացրել է 60 մլն դրամ, որն ուղղվելու է Երեւանում տեղակայված երկրային արբանյակային կայանի արդիականացմանը:

ՀՀ նախագահը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին, վերազինման ընթացքին եւ առաջիկա անելիքներին, զրուցել մասնաճյուղի աշխատակիցների հետ:

Սերժ Սարգսյանին ներկայացվել են «Միր» հեռուստառադիոընկերության ազգային մասնաճյուղի կողմից պատրաստվող արտադրանքը, դրա ծավալները, ստեղծագործական թիմի կողմից պատրաստվող հաղորդումները:

«Միր»-ն ունի 162-միլիոնանոց լսարան:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017