Ամբողջական տարբերակ
MediaMax
Հայ  |  Руc  |  Eng
> Մեդիա
«ՄԿՌ մեդիա-Արմենիա» խումբն ամրապնդել է դիրքերը
03.02 15:20
Երեւան: Մեդիամաքս: Նոր բաժնետերերի խոշոր ներդրումները հնարավորություն են տվել «ՄԿՌ մեդիա-Արմենիա»-ին դուրս գալ զարգացման նոր փուլ:

Այդ մասին Մեդիամաքսի հետ զրույցում ասել է «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերության տնօրեն Տիգրան Հակոբյանը:

Խմբի մաս են կազմում «21tv» հեռուստաընկերությունը, ինչպես նաեւ «Արձագանք FM 103.5»  ռադիոկայանը, «Դոմինանտ Փրոդաքշն» արտադրական ընկերությունը, «Մեդիա Ֆոկուս» գովազդային գործակալությունը: Վերոնշյալ մեդիահարթակների խոշոր բաժնետերերն են «ՄԿՌ մեդիա» հոլդինգը (Ռուսաստանի Դաշնություն) եւ հոլդինգի բաժնետերերը:

Տիգրան Հակոբյանի խոսքով՝ հեռուստառադիոընկերությունների լսարանների մասնագիտացված չափման տվյալների համաձայն` 2015թ. եւ՛ «21tv»-ն, եւ՛ «Արձագանք» ռադիոկայանը վարկանիշային աղյուսակում շոշափելի առաջխաղացում են ունեցել:

«Բացի այդ, «21tv»-ն եւ «Դոմինանտ Փրոդաքշն»-ը  ընդհանուր $191 հազ-ի ծառայություններ են մատուցել ռուսաստանյան մեր գործընկերներին (հեռուստահաղորդումներ, գրաֆիկական դիզայն, կայքերի պատրաստում եւ այլն): Այսինքն` խումբը իր հիմնադրման առաջին օրերից սկսած նաեւ ապրանքներ եւ ծառայություններ արտահանող կազմակերպություն է դարձել, ինչն արտարժույթի մուտքեր է ապահովում դեպի Հայաստան, վճարվում են համապատասխան հարկեր, նոր աշխատատեղեր են բացվում եւ այլն»,- նշել է Տիգրան Հակոբյանը:

Նա հայտնել է նաեւ, որ «ՄԿՌ մեդիա-Արմենիա» ընկերությունների խումբը ներգրավված է Ղրղըզստանում մի քանի մեդիանախագծերի իրականացման գործընթացում, ինչը ենթադրում է ոչ միայն ֆինանսական հոսքեր դեպի Հայաստան, այլեւ վերջինիս անհրաժեշտ ինֆորմացիոն համագործակցություն ԵԱՏՄ անդամ պետության հետ:

Տիգրան Հակոբյանը հիշեցրել է, որ 2015թ. «ՄԿՌ մեդիա»-ի ֆինանսավորմամբ կազմակերպվել է Չայկովսկու անվան միջազգային պատանեկան 9-րդ մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը եւ հաղթողների մասնակցությունը եզրափակչին, որը կայացել է Նովոսիբիրսկում:

<< վերադառնալ
Գլխավոր էջ
Սպորտ
Քաղաքականություն
Արտաքին քաղաքականություն
Բանակ եւ Ոստիկանություն
ԼՂՀ
Տարածաշրջան
Աշխարհում
Երեւան
Հասարակություն
Կրթություն
Մեդիա
Գիտություն
Հայաստան-Թուրքիա
Ռիո 2016
Հոդվածներ
Այլ
Ըմբշամարտ
Ծանրամարտ
Բռնցքամարտ
Շախմատ
Ֆուտբոլ
Բիզնես
Ընտրություններ 2012
Հատուկ նախագծեր
 
Գլխավոր էջ  |  Նորություններ
© Copyright Mediamax LLC 1999-2017